Ուկրաինացին Պոռոշենկոյի պատկերով դաջվածք է արել հետույքին

484

Խարկովի բնակիչ Եվգենի Իվաշկոն հետույքին տատու է արել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյի պատկերով։

Դաջվածքն անելու ընթացքը տղամարդը տեսանկարել է և տեղադրել Instagram-ի իր էջում։

«Որոշեցի նոր տատու անել՝ «Բանտում հիմա մակարոնի ժամ է»․ առաջին փուլը գերազանց անցավ»,- գրել է նա։

 Օգտատերերից ոչ բոլորն են գնահատել այդ միտքը՝ հեղինակին հիշեցնելով, թե որքան ցավոտ է դաջվածքը ջնջելը։ Իհարկե, ոմանք էլ հումորով են վերաբերվել այդ արարքին։

Դրանից առաջ էլ Իվաշկոն ճակատին դաջել էր «Կեռնեսը ողջ է» գրությունը՝ նվիրված Covid -19-ի հետևանքով մահացած քաղաքապետին, բայց հետո որոշել էր ջնջել այդ տատուն։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում փակել Գուանտանամոյի բանտը
Հաջորդ հոդվածը«Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)