Ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը իրեն խելագար է անվանել

413

Ուկրաինացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը նշել է, որ իր մարզիչները պետք է հետևեն իրեն, քանի որ նա մի փոքր խելագար է։

«Ես մի քիչ խելագար եմ, դրա համար մարզիչներս ուշադիր հետևում են ինձ: Եթե ​​ուշաթափվեմ, ինձ կփրկեն։ Մի անգամ, չորս րոպե շունչս պահելով ջրի տակ, ես մի պահ կորցրի գիտակցությունս և ինձ անմիջապես դուրս հանեցին լողավազանից»,- ասել է Ուսիկը լրագրող Մայքլ Բենսոնի հետ հարցազրույցում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Սաուդյան Արաբիայում Ուսիկը հաղթեց բրիտանացի Էնթոնի Ջոշուային իրենց երկրորդ մենամարտում։ Պայքարը տևել է 12 ռաունդ։ Ուկրաինացին հաղթել է մրցավարների ոչ միաձայն որոշմամբ (113:115, 115:113, 116:112): Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF), Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO), Բռնցքամարտի միջազգային կազմակերպության (IBO) և Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացին պահպանել է բոլոր տիտղոսները:

Հաղթանակից հետո Ուսիկը հայտարարեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ ռինգում հանդիպելու ցանկության մասին։ Ընդհանուր առմամբ, ուկրաինացի բռնցքամարտիկը 20 մենամարտ է անցկացրել, որոնք բոլորն էլ ավարտվել են նրա հաղթանակով։

Նախորդ հոդվածըJulius Baer Generation Cup. Մագնուս Կարլսենը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԻրավիճակը հարաբերականորեն կայուն է