‘Ուկրաինացի երեխան 4000 դոլարի կոնֆետ է գնել ‘

889

Ուկրաինայի Կոնոտոպ քաղաքում 9-ամյա դպրոցական տղան  ծնողների խնայողություններն ամբողջությամբ ծախսել է քաղցրավենիքի վրա: Մեկ շաբաթում երեխան բազմոցի թաքստոցից մոտ 4000 դոլար է «թռցրել» և քաղցրեղեն գնել իր և ընկերների համար, գրում է Ваш шанс պարբերականը:

Մեծ գումարի կորուստը հայտնաբերել է արտագնա աշխատանքից վերադարձած հայրը:

Երեխան պատմել է ծնողներին, որ ամեն օր թաքստոցից դոլարներ է վերցրել և մեծահասակ հարևաններից մեկի օգնությամբ (տեղի ոստիկանության տվյալներով՝ այդ մարդը հոգեկան շեղումներ ունի) փոխանակել գումարը գրիվնայով, որից հետո գումարի մի մասը տվել է այդ հարևանին՝ որպես վարձատրություն, իսկ մյուս մասով ընկերներների հետ կոնֆետներ գնել:

Ամուսինները փորձել են ինչ-որ կերպ վերադարձնել գումարը, սակայն իրավապահ մարմինները նրանց բացատրել են, որ դա անհնար է:

Նախորդ հոդվածը‘Պանիր արտադրող 18 սուբյեկտի արտադրանքում աղիքային ցուպիկ է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Քննարկումների արդյունքում ՀՅԴ-ն կհստակեցնի ընտրություններում իր մասնակցության ձևը ‘