‘Ուկրաինացի լրագրողն առաջարկել է ազատվել Դոնբասի 1,5 միլիոն բնակիչներից’

1014

Ուկրաինացի լրագրող Բոգդան Բուտկևիչը հեռուստաեթերով առաջարկել է ազատվել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի 1,5 միլիոն «ավելորդ» բնակիչներից: Այդ մարզերը, ըստ լրագորղի՝ անհրաժեշտ է օգտագործել հանքային պաշարներ կորզելու նպատակով:

«Դոնբասը ոչ միայն դեպրեսիվ տարածաշրջան է: Այնտեղ լիքը անպիտան մարդիկ կան: Ես միանգամայն գիտակցաբար եմ դա ասում: Դոնեցկի մարզում մոտավորապես չորս միլիոն մարդ է ապրում: Եւ առնվազն մեկուկես միլիոնն ավելորդ է»,- հայտարարել է Բուտկևիչը Громаське ТВ-ի եթերում:

Լրագրողի կարծիքով՝ Ուկրաինային պետք չէ «հասկանալ Դոնբասին»: «Մենզ պետք է հասկանալ ուկրաինական ազգային շահը: Իսկ Դոնբասը պետք է օգտագործել որպես ռեսուրս: … Դոնբասի վերաբերյալ՝ ես դեղատոմս չունեմ, թե դա ինչպես կարելի է անել արագ: Բայց ամենակարևորն այն է, որ դա պետք է անել. կան մարդիկ, որոնց անհրաժեշտ է պարզապես սպանել»,- ասել է նա:

Հարկ է նշել, որ հարցազրույցը Բուտկևիչը տվել է դեռևս ապրիլի 29-ին, սակայն դրանց ուշադրություն են դարձրել միայն այսօր, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը պատրաստ կլինի օգոստոսի 15-ից ‘
Հաջորդ հոդվածը‘Օչոան տեղափոխվեց «Մալագա»’