Ուկրաինացի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյական՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

3251

Քաղաքական լուծման Հայաստանի ղեկավարությունը, առանց պատերազմի, ցավոք, չէր գնում։ Եկեք հիշենք, շատ լավ նախաձեռնություն կար 90-ականների վերջին, կարծեմ՝ Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից։ Նա, ինչպես այսօր տեսնում ենք, միանգամայն տրամաբանորեն, առողջ կերպով ամեն ինչ հաշվարկել և իր երկրի համար առաջարկել էր ստեղծված իրավիճակից ամենալավ ելքը, որին այդ պահին համաձայնել էր Ադրբեջանը։ Եվ ահա այսօր, տասնամյակներ անց, կարելի է գնահատել այս կամ այն երկրի, տվյալ դեպքում Հայաստանի այս կամ այն նախագահի անձնական կշիռն ու դերակատարությունը։ Նույն Տեր-Պետրոսյանը, ստացվում է, շատ ավելի լուրջ պետական և քաղաքական գործիչ էր, քան Հայաստանի այսօրվա ղեկավարությունը։ Տեր-Պետրոսյանը համաձայնել էր և պատրաստ էր մի կողմ դնել իր հպարտությունը, անձնական հավակնությունները․ չէ՞ որ այն բանից հետո, երբ նա առաջարկեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այդ ծրագիրը, իմ կարծիքով՝ նրա վրա լուտանքներ չթափեցին միայն ալարկոտները։ Մինչդեռ հենց պետական այրը և պետականամետ մարդն է տեսնում հեռավորության վրա։ Եվ ես կարծում եմ, որ նա Հայաստանի լավագույն նախագահն էր, ամենաիմաստունը և ամենաբանականը, և ցավում եմ, որ հայ հասարակությունը այն ժամանակ ականջալուր չեղավ նրա կարծիքին։

Դե, իսկ այն, թե ինչ կերպ հետագայում կարող էր լուծվել այդ խնդիրը, պատրա՞ստ էր արդյոք Ռուսաստանն ի սկզբանե դրան․ ակնհայտ է, որ այո՝ դատելով այն քայլերից, որոնք տեսանելի էին արդեն հակամարտության առաջին օրերին։ Ակներև էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը և Թուրքիայի ղեկավարությունն արդեն այս կամ այն չափով համաձայնեցրել են տվյալ տարածքի հետպատերազմյան կառուցվածքը, և եթե Հայաստանի ղեկավարությունն անմիջապես գնար քաղաքական անձնազոհության, որն այս դեպքում կլիներ հանուն Հայաստանի շահերի, կարծում եմ՝ հետևանքները Լեռնային Ղարաբաղի համար և Հայաստանի համար ավելի քիչ ողբալի կլինեին։ Բայց Փաշինյանն իր երկրի համար չգնաց նույն զոհողությանը, ինչին ժամանակին ոչ միայն պատրաստ էր, այլև գնաց Տեր-Պետրոսյանը։

Политического решения, к сожалению, руководство Армении без войны не принимало. Давайте вспомним, очень хорошая была инициатива в конце 90-х, по моему первый президент Армении Тер-Петросян: он, как сегодня мы видим, совершенно логично, здраво все просчитал, и предложил для своей страны наиболее лучший выход из сложившийся ситуации, на который в тот момент соглашался Азербайджан.

И вот сегодня, спустя десятилетия, можно оценивать масштабность личности тех или иных президентов той или иной страны, в данном случае, Армении. Тот же Тер-Петросян получается был на много более серьезным государственником и политиком, чем нынешнее руководство Армении. Тер-Петросян согласился и готов был переступить через свою гордыню, через свои личные амбиции։ ведь после того, как он предложил этот план по урегулированию Карабахского конфликта, по моему, на него не вылили помои только ленивые, а между тем, именно государственный муж и государственный человек видит на расстоянии. И я считаю, что это был лучший президент Армении, самый мудрый и самый здравый, и мне очень жаль, что армянское общество не прислушалась тогда к его мнению.

Ну а по поводу того, что каким образом дальше может быть реализована это проблематика, готова ли была Россия к этому изначально?: да, очевидно, по тем шагам, которые были видны уже в первые дни конфликта, видно было, что руководство России и руководство Турции уже более-менее в целом согласовали послевоенное устройство данной территории, и если бы руководство Армении сразу пошло на политическую, ну самоубийство в данном случае было бы, но ради интересов Армении, думаю последствия для Нагорного Карабаха и для Армении были бы гораздо менее плачевны. Но Пашинян не совершил для своей страны той жертвы, которую в свое время ни просто был готов совершить, но совершил Тер-Петросян.

Նախորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի հանրապետության պետնախարարի հետ
Հաջորդ հոդվածըՄերկելի կուսակցությունը կորցնում է դիրքերը, Գերմանիային քաղաքական վակուում է սպառնում