ՌԴ–ն կորցրել է իր ցամաքային զորքերի գրեթե մեկ երրորդը

431

Ուկրաինայի արևելքում մարտերը շարունակվում են, հատկապես՝ Դոնբասում։

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ պատերազմի սկզբից Ռուսաստանը կորցրել է իր ցամաքային զորքերի գրեթե մեկ երրորդը։ Ընդ որում, թե՛ Կիևը, թե՛ Մոսկվան վերջին շաբաթներին այլևս իրենց կորուստների մասին տվյալներ չեն հաղորդում, թեպետ մինչ այդ էլ այդ տվյալները անկախ գնահատման ենթակա չէին։

Ինչ վերաբերում է Դոնբասում ռուսաստանյան հարձակմանը, ապա Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի կարծիքով՝ այն հազիվ թե արագանա առաջիկա 30 օրերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ռուսաստանին չի հաջողվի հասնել իր նպատակին։

«Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում այնպես չի ընթանում, ինչպես պլանավորել էր Մոսկվան։ Նրանց չհաջողվեց գրավել Կիևը։ Նրանք նահանջում են Խարկովի մատույցներից։ Դոնբասում  նրանց խոշոր հարձակումը կասեցվել է։ Ռուսաստանն իր ռազմավարական նպատակներին չի հասնում»,- ասել է Իենս Սթոլթենբերգը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԻրավիճակն Ուկրաինայում կքննարկեն Կուլեբայի մասնակցությամբ
Հաջորդ հոդվածըՌուսաստան – G7