‘Ուկրաինա. Առաջիկա օրերը վճռորոշ են լինելու’

1014

Երեկ Ուկրաինայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել երկրի ղեկավար Վիկտոր Յանուկովիչի հանդիպումը ընդդիմության ներկայացուցիչների՝ УДАР կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի, խորհրդարանական «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի և «Ազատություն» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Սակայն նման արդյունքը դուր չի եկել ցուցարարներից շատերին:

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, որն այժմ շվեյցարական Դավոսի տնտեսական ֆորումին է մասնակցում, երեկ Ուկրաինայի դեպքերի վերաբերյալ, մասնավորապես, հայտարարել է. «Մեր դեմ գործում է ոչ թե ընդդիմությունը, այլ գրոհայիններ: Ամենաիսկական պետական հեղաշրջումն է իրականացվում: Եւ բոլոր նրանք, ովքեր աջակցում են այդ հեղաշրջմանը, պետք է հստակ ասեն՝ «Այո, մենք կողմ ենք օրինական իշխանության տապալմանըւ», այլ ոչ թե թաքնվեն խաղաղ ցուցարարների թիկունքում: Արդեն սահմանն անցել են»:

Եվրամիությունը պատրաստ է նպաստել Ուկրաինայի իշխանության և ընդդիմության երկխոսությանը: Այսօր Կիև է ժամանում ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայտնի է դարձել Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստի օրը’
Հաջորդ հոդվածը‘Այգեպարում ադրբեջանական կողմի գնդակից 16-ամյա աղջիկ է վիրավորվել’