‘Ուկրաինա — Լեհաստան հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների’

795

ՖԻՖԱ-ի որոշմամբ` Ուկրաինայի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի իր հաջորդ հանդիպումը կանցկացնի դատարկ մարզադաշտում: Պատճառը ուկրաինացի երկրպագուների ռասիստական վանկարկումներն են Սան Մարինոյի դեմ հանդիպման ժամանակ: ՖԻՖԱ-ն հաղորդում է, որ երկրպագուները խաղի ընթացքում նեոնացիստական պաստառներ են պարզել և նացիստական ժեստեր ցուցադրել: Բացի այդ՝ գրանցվել են ճայթռուկների օգտագործման դեպքեր: Ուկրիանան, բացի որակազրկումից, տուգանվել է նաև 45 հազար շվեյցարական ֆրանկով:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց Սիրիայի հարցով ‘
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտային հանձնաժողովի նիստին ԲՀԿ-ն ու «Բարեւ, Երեւանը» ներկա չէին. Որոշումներն ընդունվեցին առանց խմբագրման’