Ուկրաինա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա Լվովում

416

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Ազգերի լիգայի խմբային փուլի տնային հանդիպումների անցկացման վայրը։

Հայաստանի (հունիսի 11-ին) եւ Իռլանդիայի (հունիսի 14-ին) հավաքականներին ուկրաինացիները կընդունեն Լվովում, հաղորդում է Sport.ua-ն։

Ուկրաինա — Շոտլանդիա հանդիպումը (սեպտեմբերի 26-ին) կանցկացվի Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում։

Ազգերի լիգա, խմբային փուլ, B լիգա, առաջին խումբ, Հայաստանի հավաքականի խաղացանկը

Հունիսի 4․ Շոտլանդիա — Հայաստան

Հունիսի 7․ Հայաստան — Իռլանդիա

Հունիսի 11․ Ուկրաինա — Հայաստան

Հունիսի 14․ Հայաստան — Շոտլանդիա

Սեպտեմբերի 23․ Հայաստան — Ուկրաինա

Սեպտեմբերի 26․ Իռլանդիա — Հայաստան

B լիգայի 4 խմբերի հաղթողները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան A լիգայում։ Խմբերում վերջին տեղ գրաված հավաքականները կնահանջեն C լիգա։

Նախորդ հոդվածը«Ռոման» հետաքրքրված է Ջակայի ծառայություններով
Հաջորդ հոդվածըՆադալը 6-րդ անգամ դուրս եկավ AusOpen-ի եզրափակիչ