‘Ուկրաինա. Մինսկի բանակցությունները տապալվել են’

1016

Շաբաթ օրը Մինսկում  տապալվել է եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում խաղաղ բանակցությունների հերթական փորձը: Ինչպես ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարները, որ սեպտեմբերին ստորագրել են Մինսկի արձանագրությունը և հուշագիրը, չեն ժամանել Մինսկ, իսկ նրանց ներկայացուցիչները բանակցություններ վարելու լիազորություն չեն ունեցել:

«Իրականում՝ նրանք նույնիսկ պատրաստ չէին քննարկել կրակի դադարեցման և ծանր տեխնիկան դուրս բերելու պայմանները: Դրա փոխարեն՝ նրանք կոչ էին անում վերանայել արձանագրությունն ու հուշագիրը: Հանդիպումը տապալվեց»,- ասվում է ԵԱՀԿ մամլո հաղորդագրության մեջ, ում հովանու ներքո գործում է եռակողմ կոնտակտային խումբը:

 Պատասխան հայտարարության մեջ ԴԺՀ և ԼԺՀ ներկայացուցիչները ԵԱՀԿ-ի դիրքորոշումն անվանել են «առնվազն՝ ոչ համարժեք»: « Հունվարի 31-ին Մինսկի հանդիպման արդյունքում ԵԱՀԿ-ն հայտարարել է, թե մեր կողմի հետ պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր չէ: Նման գնահատականը, մեր կարծիքով՝ առնվազն ոչ համարժեք է»,- նրանց հայտարարությունն է մեջբերում РИА Новости-ն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը Բերձորի դեպքերը չի դատապարտում, «որովհետեւ այնտեղ չի եղել» ‘
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Միայն ընդվզման արդյունքում կառավարությունը հրատապ որոշում կայացրեց (տեսանյութ)’