«Ուկրհիդրոէներգո»․ Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցվել է ներսից

290

Ուկրաինական «Ուկրհիդրոէներգո» ընկերությունը պնդում է, որ Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը տեղի է ունեցել ներսից պայթեցնելու հետևանքով։

«Ներսից մեքենայական դահլիճի պայթեցման հետևանքով Կախովկայի ՀԷԿ-ը լրիվ ավերվել է։ Կայանը վերականգնման ենթակա չէ»,- ասվում է «Ուկրհիդրոէներգոյի» հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը տեղեկացրել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կախովկայի ՀԷԿ-ին հասցված հետևողական հարվածները հանգեցրել են հիդրոէլեկտրակայանի ավերածությանը։ Ըստ նրա՝ ենթակառուցվածքի օբյեկտների զգալի մասը, ինչպես նաև Նովայա Կախովկայում բազմաթիվ տներ արդեն հեղեղվել են, ջուրը շարունակում է հորդալ։

Ուկրաինայի զինված ուժերը երեքշաբթի գիշերը հարված են հասցրել Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող ՀԷԿ-ին, ինչի հետևանքով փականները շարքից դուրս են եկել, ջուրն սկսել է անվերահսկելի կերպով հոսել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կախովկայի ՀԷԿ-ի ավերման համար մեղադրել է «ռուսաստանցի ահաբեկիչներին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ում աղետ են համարում Ավստրիայում և Սլովակիայում ռուսամետ ուժերի հնարավոր հաղթանակը
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգը մտահոգված է Կախովկայի ՀԷԿ-ի ավերման կապակցությամբ