Ուհանի գիտնականները ծրագրել էին չղջիկներին վարակել կորոնավիրուսո՞վ

425

Drastic Research-ի հետազոտողների խումբը պնդում է, որ հայտնաբերել է 2018 թ․ փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Ուհանի գիտնականները դիմել են կառավարական գրանտի՝ չղջիկներին կորոնավիրուսով վարակելու հետազոտություն անցկացնելու համար։

Drastic-ը, եթե հավատանք կազմակերպության կայքին, գիտնական-փորձագետների անկախ թիմ է, որոնցից շատերն անանուն են աշխատում։

Նրանց հայտնաբերած փաստաթղթերից պարզ է դառնում, որ համավարակի մեկնարկից ընդամենը 18 ամիս առաջ գիտնականներն առաջարկել են Յուննան նահանգում չղջիկների քարանձավները մշակել կորոնավիրուսների դասի «նոր հիբրիդային վիրուսի սպիտակուցներ պարունակող» նանոմասնիկներով, որոնք կվարակեն չղջիկներին։

Ուշագրավ է, որ գրանտի հայտ է ներկայացրել ոչ թե չինացի գիտնական, այլ բրիտանացի կենդանաբան Փիթեր Դացակը՝ ամերիկյան EcoHealth Alliance ընկերությունից, որը սերտորեն համագործակցել է Ուհանի ինստիտուտի հետ։ Էքսպերիմենտն իրականացնող գիտնականների թիմում ընդգրկված են՝ եղել ինստիտուտի մի աշխատակցուհի, որի մասնագիտացումը եղել են չղջիկները, ինչպես նաև մի քանի ամերիկացի գիտնականներ։

Փաստաթղթերի իսկությունը, իբր, հաստատել է կորոնավիրուսի արհեստածին լինելու տեսության կրքոտ կողմնակից Դոնալդ Թրամփի վարչակազմի մի նախկին աշխատակից։ Drastic-ի թիմն առաջին անգամ չէ, որ փորձում է այդ տեսությունը հաստատող ապացույցներ գտնել։

Drastic-ը գիտական հանրությանը կոչ է անում մանրակրկտորեն ուսումնասիրել, որ հնարավոր է՝ վիրուսը հատուկ է տարածվել մարդկանց շրջանում, քանի որ հայտնաբերված փաստաթղթերում, ինչպես նշվում է, ենթադրվում է, ի թիվս այլոց, որ մարդիկ վիրուսով վարակվել են վերահսկվող պայմաններում։

ԱՀԿ-ն, սակայն, առայժմ վիրուսի արհեստածին լինելու վարկածը քիչ հավանական է համարում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 939 նոր դեպք, 19 մահ
Հաջորդ հոդվածըModerna-ի ղեկավարի կանխատեսմամբ՝ Covid-19-ի համավարակը կավարտվի մեկ տարուց