Ուհանի շրջաններից մեկում կարանտին է մտցվել Covid-ի 4 դեպքի պատճառով

379

Ուհան քաղաքի Ցզյանսյա շրջանում եռօրյա կարանտին է սահմանվել կորոնավիրուսային վարակի առանց ախտանշանների չորս դեպք հայտնաբերելու պատճառով։

Ավելի քան 1,3 մլն բնակչություն ունեցող շրջանի բնակիչներին խորհուրդ է տրվել ժամանակավորապես դուրս չգալ շրջանից, ասվում է Covid-19-ի դեմ պայքարի և կանխարգելման աշխատանքային շտաբի հայտարարության մեջ։

Ուհանն ամբողջ աշխարհին հայտնի դարձավ 2020 թ․, երբ այնտեղ հայտարարեցին անհայտ հիվանդության տարածման մասին, որը հետագայում անվանվեց Covid-19 և համավարակի ծավալներ ձեռք բերեց։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՇվեյցարիան նույնպես վիզա չի տալիս ՌԴ պատվիրակներին
Հաջորդ հոդվածըԻտալիայի առաջնությունը շոգ եղանակի պատճառով հնարավոր է հետաձգվի