Ուղեղի գրիժա կստանաք․ ՉԻ

925

«Սաղ աշխարհը գիտի՝ ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի համար, ու սաղ աշխարհը գիտի՝ ինչ է նշանակում Ալիևը ադրբեջանցիների համար: Մենակ ավտոմատների քանակով ու բայրաքթարներով չի որոշվում, որ դու քեզ լավ զգաս որպես քաղաքացի: Ներքին ուժը ուրիշ տեղից է գալիս»,- հայտարարել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հարցին, Փաշինյանի վարած քաղաքականությանն ու դիվանագիտությանը։ Վերջինս հավելել է, թե բանակցություններում մեծ դիվանագիտություն պետք չի: «Նիկոլ Փաշինյանի առավելությունը շատ բարձր մակարդակի անկեղծությունն է, բացությունն է»,- հավելել է նա:

Գալուստ Սահակյանին կարոտել կարելի է Աղազարյանի ֆոնին։ Եվ եթե Գալուստ Գրիգորիչի հայտարարություններն ավելի շատ զվարճացնում էին, ապա Աղազարյանի դեպքում դրանք պարզապես ավելի ցայտուն են դարձնում իշխանության ողորմելիությունը։ Եվ ցավն այն է, որ Աղազարյանի բերանով խոսում է ողջ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը։ Չգիտես ինչու այս մարդկանց թվում է, թե աշխարհը հիացած է իրենցով։ Չգիտես որտեղ են սովորել, որ անկեղծությունն ու հիմարությունը նույնական են, բացությունն ու խեղճությունը՝ հոմանիշներ։ Ասում է՝ բանակցություններում մեծ դիվանագիտություն պետք չէ։ Բա, իհարկե։ Դիվանագիտություն իրականացնում են պետությունները, գաղափարական արժեքներ կրող առաջնորդները, սկզբունք ունեցող հասարակությունները։ Հիմա եթե այս ամենը չկա, դիվանագիտության անհրաժեշտության մասին ինչո՞ւ մտածեն։ Մտածեն, որ ուղեղի գրիժա ստանա՞ն։ Չնայած ուղեղ որտեղից, որ մի հատ էլ անհանգստանան։

Գոհար Վեզիրյան 

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըՄարդիկ հիշում են․ Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 92-րդն է