‘Ուղիղ իմաստով՝ մարդակեր-ահաբեկիչ’

1841

Ենթադրվում է, որ «Ֆրոնտ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարներից մեկը՝ Աբու Սաքքարը, որը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ կերել էր սպանված զինվորի սիրտը, ոչնչացվել է Սիրիայում, հաղորդել են Սիրիայի արաբական հանրապետությունում մարդու իրավունքների դիտորդական խորհրդից:

Իրավապաշտպանների տվյալներով՝ ահաբեկիչը գնդակահարվել է Իդլիբում՝ այդ նահանգի տարածքի մեծ մասը վերահսկող «Ֆրոնտ ան-Նուսրայի» և մեկ այլ իսլամիստական խմբավորման միջև ընթացքող մարտերի ընթացքում:

2013 թ. մայիսին Սաքքարը հայտնվել էր մի տեսաերիզում, որը, ենթադրաբար՝ նկարահանվել էր Հոմս նահանգի կենտրոնական մասում: Տեսաերիզում երևում էր, թե ինչպես է նա պոկում սիրիական բանակի սպանված զինվորի սիրտը և սկսում ուտել այն: Փոխանցում է intereax-ը:

Նախորդ հոդվածը‘Նոր տվյալներ զոհված զինծառայողների մասին. Թարմացված’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Քարվաճառում երկու զինծառայող է զոհվել’