‘Ուղղաթիռների բախման արդյունքում զոհերի թվում կան ֆրանսիացի օլիմպիական մարզիկներ’

1051

Արգենտինայի հյուսիս-արևմուտքում, ֆրանսիական հեռուստատեսության համար պատրաստվող հանրաճանաչ Dropped ռելթի-շոուի նկարահանումների ժամանակ, իրար են բախվել երկու ուղղաթիռ, ինչի արդյունքում զոհվել է 10 մարդ: Զոհերի թվում են երեք հայտնի ֆրանսիացի մարզիկներ՝ նավասպորտի վարպետ Ֆլորանս Արտոն, լողորդուհի Կամիյ Մյուֆատը և բռնցքամարտիկ Ալեքսիս Վաստինը, հաստատել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը:

Ուղղաթիռները վայր են ընկել Վիլլա Կաստելի բնակավայրի մոտ՝ Բուենոս-Այրեսից 1170 կմ հեռու: Ընդհանուր թվով՝ զոհվել են Ֆրանսիայի ութ քաղաքացիներ և արգենտինացի երկու օդաչուները: Աղետի պատճառներն առայժմ հայտնի չեն: Իշխանությունների տվյալներով՝ եղանակային պայմաններն այդ շրջանում բարենպաստ են եղել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կենդանիների պաշտպաններն ահազանգում են՝ Բաքվում թափառող կենդանիների գենոցիդ է տեղի ունենում’
Հաջորդ հոդվածը‘Կոտ դ’Իվուարի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման’