‘Ում՝ ինչի համար. Ոստիկանություն’

839

Ոստիկանությունը նորից հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, թե երեկ Երեւանում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում ապօրինաբար բերման ենթարկված քաղաքացիներից ում դեմ՝ ինչ արձանագրություն են կազմել: 

«Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ: Նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս և հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 180-1 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 180-1 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172-2 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար»:


Նախորդ հոդվածը‘Վաղը կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ‘
Հաջորդ հոդվածը‘Ազարով. ԵՄ-ն քննարկում է Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը’