‘Ուորլիքը արդյունավետ է համարել Ալիեւի հետ իր հանդիպումը’

823

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն արդյունավետ էր: Այդ մասին Twitter սոցանցի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նաև նշել է, որ Երևանում նախատեսվում է իր հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: ԱՄՆ դիվանագետի խոսքով, Ալիեւն ու Սարգսյանը հաշտության ուղիներ են փնտրում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Իլհամ Ալիևն ընդունել է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակն ու հեռանկարները: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Կարգալույծ է հռչակվել Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը’