‘Ուորլիքը կոչ է անում դադարեցնել բռնությունը սահմանին ‘

897

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայ –ադրբեջական սահմանին տիրող լարվածության առիթով Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է թողել՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին վերադառնալ բանակցությունների սեղան:

«Իմ կոչը նախագահներին. դադարեցնել բռնությունը շփման գծի երկայնքով և հավատարիմ մնալ բանակցություններին», — գրել է Ուորլիքը:

Հունվարի սկզբից ի վեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել, որի հետեւանքով հայկական կողմից 11 զոհ է եղել: Ըստ ՊՆ տվյալների, հակառակորդը գրեթե կրկնակի ավելի զոհեր ունի:  

Նախորդ հոդվածը‘ԴԺՀ առաջնորդ. «Զինադադար այլևս չի լինի, մենք կհարձակվենք»’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկիչ Կուլիբալիին գաղտնի հուղարկավորել են Ֆրանսիայում’