‘Ուորլիքը Սարգսյանին եւ Ալիեւին կոչ է արել ընդունել Օլանդի հրավերը’

915

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին կոչ է արել ընդունել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Փարիզում հանդիպելու հրավերը:

«Ամերիկայի ձայն» ռդիոկայանի հեռարձակած հարցազրույցում Ջեյմս Ուորլիքը նշել է, որ լավ կլիներ, եթե նրանք ընդունեին այդ հրավերը, ինչը թույլ կտա սկսել կառուցողական բանակցություններ: Այդ համատեքստում ամերիկացի համանախագահը հավելել էր, որ իրենք լավ են աշխատում ռուսաստանցի և ֆրանսիացի գործընկերների հետ: «ԱՄՆ, հավատարիմ մնալով Մինսկի գործընթացին, պատրաստ է նաև երկկողմ կարգով հնարավորինս աջակցել հաշտության գործընթացին», — եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստան և Ադրբեջան կատարած տարածաշրջային այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը երկու երկրների ղեկավարների հանդիպումների փուլը վերսկսելու գաղափար էր հայտնել` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով: Նա խոստացել էր Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ հանդիպումների կազմակերպմանը և առաջարկել առաջիկա հանդիպումն անցկացնել Փարիզում:

 

 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են դարձել փլեյ-оֆֆ փուլի մասնակիցները’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինան և ԵՄ-ն ստորագրեցին ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը’