‘Ուորլիք. Հնարավոր է, որ փետրվարին տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը’

788

Հնարավոր է, որ փետրվարին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնաարարներն այս ուրբաթ կհանդիպեն Փարիզում: Հուսով եմ, որ այդ իրադարձությունը հերթական քայլը կդառնա նախագահների (նկատի ունի՝ Սերժ Սարգսյանին եւ Ալիեւին) փետրվարին կայանալիք հանդիպման ճանապարհին»,-ընդգծել է նա: Նշենք, որ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա այս տարվա հունվարի 24-ին: Իսկ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 19-ին, Վիեննայում: Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագաները հանդես էին եկել հայտարարությամբ, նշելով, որ Սարգսյանն ու Ալիեւը պայմանավորվել են առաջիկա ամիսներին կրկին հանդիպել: 

Նախորդ հոդվածը‘Կիեւ. Ավարտվել է Յանուկովիչ-ընդդիմություն հանդիպումը ‘
Հաջորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործը հանձնվել է դատարան’