‘Ուորլիք. Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել աշնանը’

988

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան, սակայն այցի օրը դեռ չի հստակեցվել: Այդ մասին հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: «Հակամատրության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների առաջ մղման նպատակով Սոչիի քննարկումները շարունակելու համար նախագահները կարող են հանդիպել աշնանը: Համանախագահները պատրաստ են ուժերի ներածին չափ աջակցել բանակցություններում առաջընթացի հասնելուն: Հայ և ադրբեջանցի ժողովուրդները նույնպես պետք է հասկանան, որ շարունակվող հակամարտությունն իրենց պետությունների շահերից չի բխում: Հուսով եմ, որ մարդիկ կքվեարկեն հօգուտ խաղաղության», — հայտարարել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Ռուսաստանի ղեկավարի նախաձեռնությամբ Սոչիում կայացավ Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել հաշտության շուրջ բանակցությունները և միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում լարվածության թուլացման նպատակով:

Նախորդ հոդվածը‘Ագրարային համալսարանի ուսանողները փորձել են քանդել ՕԵԿ-ի շինությունը’
Հաջորդ հոդվածը‘Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով (տեսանյութ)’