‘Ուսանողական համաժողովը իր աջակցությունն է հայտնել Համաժողովրդական շարժմանը’

1072

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ուսանողների նախաձեռնությամբ տեղի է ունեցել  համաժողով, որին մասնակցել են նաև Համաժողովրդական շարժման անդամ կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչները:

Համաժողովի ընթացքում թե′ նախաձեռնության հեղինակները և թե′ կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում անդրադարձել են երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին, քննադատել գործող իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը, որի բացասական ազդեցությունն ուսանողների կյանքում օրեցօր ակնհայտ է դառնում:

Համաժողովն իր աջակցությունն է հայտնել Համաժողովրդական շարժմանը և ավարտից հետո միացել է Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Եռյակի կազմակերպած հավաք-երթին:

Նախորդ հոդվածը‘Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա մինչև ապրիլի 19-ը’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն հերթական $6 մլն է վաճառել, սակայն փոխարժեքը շարունակում է աճել’