‘Ուսանողների փոխանակման ծրագրեր` Հայկական պետական մանկավարժական համալսարանում’

1447

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան իրենց ուսման որոշակի ժամանակահատված՝ փոխանակման ծրագրերով, անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական համալսարաններում: Համալսարանի լրատվության բաժնի տրամադրած տեղեկության համաձայն`բուհն այսօր վարում է միջազգային հավատարմագրմանը միտված քաղաքականություն և ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում:

Միջազգային համագործակցությանն ուղղված համալսարանի 90-ամյակի կապակցությամբ Հայաստան են ժամանել Սոֆիայի Սենտ Քլիմենտ Օխրիդսկու համալսարանի ռեկտոր Իվան Իլչևը, ԱՄՆ-ի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախագահ, մեր հայրենակից Մարի Փափազյանը, Ուկրաինայի Դրագոմանովի ազգային մանկավարժական համալսարանի ռեկտորների ասոցիացիայի նախագահ Վիկտոր Անդրուշչենկոն, Սոցիոլոգիայի, հոգեբանության և սոցիալական հաղորդակցությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Եվտուխը, Լիտվայի կրթական գիտությունների համալսարանի ռեկտոր Ալգիրդաս Գայզուտիսը և ֆրանսիական Լորենի համալսարանի և Մոսկվայի քաղաքական համալսարանի պատվիրակությունները, հաղորդում է tert.am-ը:

Նախորդ հոդվածը‘Անդրեյ Շեւչենկոն հրաժարվեց գլխավորել Ուկրաինայի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘«Միսս Աշխարհի» ռուս մասնակցի հայտարարությունները անակնկալ էին բոլորի համար, այդ թվում՝ նաև գեղեցկուհու գործակալների’