‘Ուսանողուհի. 18 տարեկան լինելով իմ առաջին քվեն կեղծվել է’

926

Այսօր մի շարք բուհերի ուսանողներ իրենց բողոքի ակցիան անցկացրին: Այն սկսվեց ԵՊՀ-ից  և շարունակվեց մինչև տնտեսագիտական, բժշկական, ճարտարագիտական համալսարաններ, որտեղ մյուս ուսանողներին ակցիային միանալու կոչ էր արվում:

Ակցիայի մասնակիցներից ոմանք ասացին, որ իրենց «փակել են» համալսարաններում և թույլ չեն տվել, որ դուրս գան:

«Մենք հանգիստ ԵՊՀ-ից ուղևորվեցինք դեպի տնտեսագիտական, բժշկական, այնուհետև ճարտարագիտական համալսարան: Ես ներկայացա որպես լրագրող և մտա համալսարան, որպեսզի տեսնեմ, թե ներսում ինչ է կատարվում: Երբ արդեն ցանկանում էի դուրս գալ, դռները փակ էին: Մեծ թվով ուսանողեր մնացել էին համալսարանի ներսում. նրանց թույլ չէին տալիս դուրս գալ և միանալ մյուսներին»-ասաց ԵՊԼՀ ուսանողուհի Նելլին:

Ուսանողները նաև նշեցին, որ մինչև վերջ պայքարելու են ՝ անկախ դեկանների ու ռեկտորների «սպառնալիքներից»:

«18 տարեկան լինելով է իմ առաջին քվեն կեղծվել. ես պայքարելու եմ և չեմ նահանջելու»,- մեջբերում է ԵՊՀ ուսանողուհի Մարինեի խոսքերը hetq.am-ը:

Նախորդ հոդվածը‘«Ինտերի» երկրպագուները «Միլանի» հետ խաղում Բալոտելիին փչովի բանան են ցույց տվել. Ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆու եւ Լեւոնի հարցի մասին’