‘Ուսխորհրդի անդամները շպիոն-հսկիչի դեր են կատարել. Մամուլ’

1056

«Երեկ գրեթե բոլոր բուհերի ուսանողները ընդդեմ կեղծված ընտրությունների դասադուլ են արել: Մի շարք բուհերի ռեկտորներ կարգադրել են դռները փակել, որպեսզի ուսանողները չկարողանան մասնակցել ակցիային, զսպման գործընթացին մասնակցել է նաև ոստիկանությունը, սակայն բացի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ուսանողներից, մյուս բոլոր բուհերի ուսանողները հաղթահարել են արգելքը: Մանկավարժականում հսկողությունն իրականացվել է ռեկտորատի մակարդակով:  Բոլոր ֆակուլտետի դեկաններին հրահանգված է եղել ներկա-բացակա անել և բացակաների ցուցակներ կազմել, իսկ ուսխորհրդի անդամները շպիոն-հսկիչի դեր են կատարել»,-գրում է «Հրապարակը»:

Նախորդ հոդվածը‘ «Կարֆուրի» մուտքը Հայաստան իրոք սկզբունքային հարց է դարձել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դրամն արժեզրկվում է. Մամուլ’