‘«Ուրալով» վթարի ենթարկված սպայի վիճակը մնում է ծանր ‘

812

«Ուրալով» վթարի ենթարկված սպայի վիճակը մնում է ծանր: Այս մասին iLur.am-ին փոխանցեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, վարորդ, շարքային Արթուր Վարազդատի Գևորգյանն իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոմայրուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով Ա.Գևորգյանը տեղում մահացել է,ր իսկ կապիտան Հուսիկ Ջանիբեկի Ստեփանյանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Նախորդ հոդվածը‘Սկսել են անձնագրային տվյալներ հավաքել’
Հաջորդ հոդվածը‘Ցուցադրվել են Հիտլերի բունկերի՝ նախկինում չհրապարակված լուսանկարները (ֆոտոշարք)’