‘Ուրալում ՃՏՊ հետևանքով տուժած Արսեն և Արմեն Թովմասյաններին վերակենդանացման բաժանմունքից պալատ են տեղափոխել ‘

863

Ուրալ- М5 ավտոճանապարհին ՃՏՊ հետևանքով տուժած Արսեն և Արմեն Թովմասյաններին վերակենդանացման բաժանմունքից պալատ են տեղափոխել:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է Ուլյանովսկի մարզային մանկական հիվանդանոցի բժիշկը, ՃՏՊ հետևանքով տուժած Հասմիկ Թովմասյանի /1996 թ. ծնված/ վիճակը բավարար է գնահատվում:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուլյանովսկի տարածաշրջանի Բոլշոյ Չիրկլեյ շրջանի մոտակայքում տեղի է ունեցել վթար:Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի բեռնատարը և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով տեղում մահացել են Հայաստանի քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) և Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) և Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկալաևսկի շրջանի կենտրոնական ԲԿ,  որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է:

Նախորդ հոդվածը‘Դունգան Բրազիլիայի հավաքականի նոր մարզիչն է ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Սևանից ջրի բացթողումները մինչև 270 մլն խմ ավելացնելու որոշումը մութ գործարք է’