‘Ուրալ Ռախիմովի փաստաբանները մտադիր են փակել «Բաշնեֆտի գործը»’

917

«Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի փաստաբանները մտադիր են հասնել նրան, որ «Բաշնեֆտի գործը» փակվի՝ վաղեմության ժամկետն ավարտվելու կապակցությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռախիմովի փաստաբան Իլնուր  Սալիմյանովը:

Երկուշաբթի Ռախիմովի փաստաբանը դատարանում հայտարարել է, որ ետ է կանչում իր բողոքը քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ դա բացատրելով նրանով, որ հետաքննությունը անտեսում է բողոքի հիման վրա դատավարությունը և չի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը:

«Բաշնեֆտի» բաժնետոմսերի, այսպես կոչված՝ անօրինական վաճառքի գործը, որով անցնում են «Սիստեմա» ԲՖԿ-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, Ուրալ Ռախիմովը և ձեռներեց Լևոն Հայրապետյանը, հետաքննվում է 2014 թ. ապրիլի 14-ից:

«Интерфакс»-ի աղբյուրի համաձայն՝ «Բաշնեֆտի» նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովին բաժնետոմսերի հափշտակման հեռակա մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ պաշտոնապես միջազգային հետախուզում է հայտարարվել: Մինչդեռ Ռախիմովի փաստաբանը հայտարարել է, որ չի ծանուցվել իր պաշտպանյալին մեղադրանք առաջադրելու և նրա նկատմամբ՝ միջազգային հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՝ հավելելով, որ իրեն հայտնի է, որ Ռախիմովը դաշնային հետախուզման մեջ է:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» վարչության անդամ. Իշխանությունը հոգեվարքի մեջ է’
Հաջորդ հոդվածը‘Միայն զենքո՞վ կա հայի փրկություն’