‘Ուրացողի հիշատակարան’

1784

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որը, ամենայն հավանականությամբ արվել է 1996 թվականին: Տեսանյութի «հերոսը» ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: «Ուրացողի հիշատակարան» անունով տեսանյութում՝ Քոչարյանը խոսում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին:

«Այսօր ես կցանկանայի շեշտել Հայաստանի Հանրապետության, առանձնապես՝ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դերը մեր բոլոր հաջողություններում։ Առանց հստակ դիրքորոշման, առանց համաձայնեցված քաղաքականության՝ դժվար թե մենք ունենայինք այն, ինչ որ ունենք։ Դա հասկանում ենք Ղարաբաղում բոլորս, և ինձ թվում է՝ նաև Հայաստանում և Սփյուռքում։ Եվ ես հույսով և համոզված եմ, որ սպասելիք նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք շարունակել սկսած գործը և հասցնել այդ գործը մինչև վերջնական հաղթանակ»,- իր խոսքում ասում է Ռոբերտ Քոչարյանը։

 

Նախորդ հոդվածը‘Իրաքում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Իմ ներկայիս թիմն ավելի ուժեղ է, քան 14 տարի առաջ’