‘ Ուրիշի ընկերուհու մասին վատ արտահայտվելու հետևանքով քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել’

785

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Գրիգոր Տ.-ի, հայտնում է iravaban.net-ը:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 15 շենքի մոտ Աննա Զարգարյանի վերաբերյալ վատ արտահայտվելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս ընկեր Ն. Նաջարյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Ն.Նաջարյանի գլխին, ինչի արդյունքում Ն.Նաջարյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գրիգորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 28-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Սլովենիայում կառավարություն է փոխվել’