‘Ուրուգվայը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը, պաշտոնական Բաքուն վրդովված է’

911

Ադրբեջանը  բողոքի նոտա է հղել Ուրուգվային, որում մասնավորապես դժգոհություն է հայտնում այդ երկրի պատգամավորներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն կատարած այցի և դրան հետևած հայտարարության կապակցությամբ, գրում է ադրբեջանական «Տրենդ» լրատվամիջոցը:

«Նման այցերը սադրիչ բնույթ են կրում և սրում են տարածաշրջանի  առանց այդ էլ մեծ լարվածությունը: Այս իրադարձությունների հետևում կանգնած են հայկական սփյուռքը և հայ անջատողականները: Պաշտոնական Երևանը պետք քաջ գիտակցի, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ազատագրելու է իր օկուպացված տարածքները»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Է.Աբդուլաեւը:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ուրուգվայի խորհրդարանական պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Խորխե Օրիկոյի գլխավորությամբ: Հնարավոր է,որ Ուրուգվայը դառնա Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչած առաջին երկիրը:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ պատգամավորները հանդիպել են Ուրուգվայի խորհրդարանականներին’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես են ապրում մեր գեներալները. Ս.Սարոյանի եկամուտը 2011 թ. կազմել է 1մլրդ 611 մլն 924 հազար 442 դրամ’