‘Ուրուգվայը կոչ է անում ճանաչել ԼՂՀ-ը եւ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 1918-20թթ. սահմաններում ‘

961

Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն կոչ է արել ճանաչել ԼՂՀ անկախությունը եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը Առաջին հանրապետության սահմաններում:

Հունվարի 4-ին Ուրուգվայի արտգործնախարարը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Հայերի համաշխարհային ազգային խորհրդի եւ հայ-ուրուգվայական խորհրդի ներկայացուցիչների հետ: Regnum գործակալության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող հարցեր: Նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնք ավելի ու ավելի մեծ ջանքերով են տեղի ունենում:

«Այսպիսով, հիմք ընդունելով Մինսկի խմբի ջանքերը, (որի եզրակացություններն Ուրուգվայը կընդունի Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին որոշումը կայացնելիս), փաստվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը, որը  պետք է հատկապես հաշվի առնի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ նրա, որպես անկախ պետության, 1918-ի մայիսից մինչեւ 1920-ի դեկտեմբեր (նախքան խորհրդայնացումը) ընկած ժամանակահատվածում գոյություն ունեցող սահմաններում:

Արտգործնախարարը, օգտվելով հնարավորությունից, իր շնորհավորանքներն է փոխանցել ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ապրող հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան կապակցությամբ, հույս հայտնելով, որ շուտով Արցախը իր տեղը կգտնի անկախ ազգերի միջազգային հանրության մեջ:

 

Նախորդ հոդվածը‘Հունվարի 9-ից տեղումները ձյան տեսքով կդադարեն’
Հաջորդ հոդվածը‘Շտապ. AFP. Երկու կասկածյալ ահաբեկիչներին հայտնաբերել են Ֆրանսիայի հյուսիսում’