‘Ուրուգվայի նախագահը պաշտոնական արարողության է ներկայացնել բոկոտիկներով’

1449

Աշխարհի ամենաէքստրավագանտ նախագահներից մեկը՝ Ուրուգվայի ղեկավար Խոսե Մուխիկան, դարձյալ զարմացրել է հանրությանը՝ խախտելով պաշտոնական արարողակարգը և էկոնոմիկայի նոր նախարարի պաշտոնակալության արարողությանը ներկայանալով բոկոտիկներով՝ սանդալներով:

Լատինաամերիկյան ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարներում Մուխիկան պատկերված է աթոռին թիկն տված, տաբատը վեր ծալած և սանդալներով: Ընդ որում, բացի նախագահից՝ բոլորը եղել են կոստյումներով և փողկապներով՝ ինչպես պատշաճ է պաշտոնական արարողությանը:

Արարողակարգի ծառայությունից նախագահի արարքի պաշտոնական մեկնաբանություն չի ստացվել, թեպետ չի բացառվում, որ հագուստի այդպիսի ազատ ոճը թելադրված է եղել հարավամերիկյան այս երկրում տիրող սաստիկ շոգերով:

Նախկինում հեղափոխական Մուխիկան, ով  բռնապետության օրոք 15 տարի անցկացրել է Ուրուգվայի բանտում, վաղուց է հայտնի արտառոց և անսովոր արարքներով: Իր տիկնոջ հետ միասին նա ապրում է ոչ թե պաշտոնական նստավայրում, այլ Մոնտեվիդեոյի ծայրամասում գտնվող սովորական, համեստ տանը, որպես սեփականություն՝ ունի ընդամենը 1987 թ. արտադրության Volkswagen Beetle և բարեգործությանն է տրամադրում իր ամսական աշխատավարձի 90 տոկոսը: Վերջերս Մուխիկան հայտարարել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո մտադիր է որդեգրել իր թաղի 30-40 երեխաների, փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան. ԱԳՆ-ը կարեւոր է համարում հայ-ադրբեջանական շփումների վերսկսումը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Լքված Սերժ Սարգսյանը’