‘Ուրուգվայ-Անգլիա. Ուրուգվայցիները չեն հաղթել եվրոպացիներն սկսած 1970 թվականից ‘

1048

D խումբ,19 հունիսի, ժամը՝ 22:00, Սան Պաուլու, «Արենա դե Կորինտիանս» մարզադաշտ

Աշխարհի առաջնության ամենաբարդ խմբերից մեկում կհանդիպեն առաջին խաղափուլի անհաջողակները Ուրուգվայն ու Անգլիան:

Ուրուգվայը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում   7-րդ, իսկ  Անգլիան՝ 10-րդ տեղը: Այս հավաքականները հանդիպել են միմյանց հետ  10 անգամ (+4=3-3,գնդակներ 13-10): Աշխարհի առաջնություններում  ուրուգվայցիները և անգլիացիները հակամարտության մեջ են մտել 1954 թվականին՝ 1/4 եզրափակչում, երբ հարավամերիկացիները՝ այդ տարիների գործող չեմպիոնները, հաղթեցին (4:2): Երկրորդ պաշտոնական խաղը Անգլիայում էր՝ 1966 թվականին, երբ այս ընտրանիները հայտնվեցին նույն խմբում և միմյանց հետ գոլազուրկ ոչ ոքի խաղացին:  Ուրուգվայը անգլիացիների հետ չի խաղացել 2006  թվականից, երբ  Լիվերպուլում տանտերեը ընկերական խաղում հաղթեցին 2:1 հաշվով: Հետաքրքրական է, որ բոլոր հանդիպումների ուղիղ կեսը ավարտվել է 2:1 հաշվով՝ հоգուտ թիմերից մեկին:

Ուրուգվայի հավաքականը աշխարհում առաջին ընտրանին է, որ հաղթել է ազգային հավաքականների բոլոր երեք խոշոր մրցաշարերում՝ աշխարհի առաջնություններում (1930 և 1950), Оլիմպիական խաղերում  (1924 և 1928) և 15 անգամ մայրցամաքային առաջնություններում  (առաջինը՝ 1916 թվականին): Սա այն դեպքում, երբ Ուրուգվայը աշխարհի բոլոր տարիների  չեմպիոն երկրների մեջ ամենաքիչ  բնակչություն ունեցողն է:

Անգլիան, իր հերթին, չեմպիոն է դարձել միայն մեկ անգամ, այն էլ տանը՝ 1966 թվականին: Անգլիացիների համար այս առաջնությունը  14-րդն է:   13 նախորդ առաջնություններում իրենց երկրորդ հանդիպումները անցկացրել են փոփոխական հաջողություններով, թեև երկու անգամ ավելի շատ հաղթել են քան պարտվել:   Ուրուգվայը մասնակցել է աշխարհի առաջնությունների եզրափակչին  12 անգամ: Երկրորդ խաղերը  խմբային փուլում այս  երկրի ընտրանու համար միշտ չէ, որ հաջող  եղել:  

Վերջին հաղթանակը եվրոպական հավաքականի հանդեպ աշխարհի առաջնությունների շրջանակում, Ուրուգվայն ունեցել է 40 տարի առաջ, Մեքսիկայում, 1970 թվականին, երբ  ¼ եզրափակչում հաղթեց ԽՍՀՄ-ի հավաքականին՝ 1:0 հաշվով:

Ուրուգվայի կազմում հավանաբար դաշտ դուրս կգա լավագույն ռմբարկուն՝ Լուիս Սուարեսը: Նրա հաշվին կա  38 գոլ 77 խաղերի ընթացքում:

 Անգլիացիների համար գլխավոր խնդիրը խաղից առաջ մնում է Ալեքս-Оկսլայդ Չեմբեռլեն, ով նախորդ խաղում վնասվածք էր ստացել և հազիվ թե կարողանա դաշտ դուրս գալ:

 

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ուկրաինայում ցեղասպանության նշաններ է տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը Սամվել Գեւորգյանի հուղարկավորության արարողությունից հետո. Տեսանյութ ‘