‘Ուրուգվայ-Կոստա Ռիկա. Ուրուգվայն առանց Սուարեսի, Կոստա Ռիկան՝ առանց վախի և կշտամբանքի’

1002

D խումբ, 14 հունիսի, ժամը՝ 23.00, քաղաք Ֆորտելեզա, «Կաստելան»  մարզադաշտ

Մրցավարներ՝ Բրիխ, Լուպ, Բորշ (բոլորը Գերմանիայից):

Վնասվածքներ՝  Սուարես:

Որակազրկվածներ՝ չկան:

D խումբը Մունդիալի  ամենաուժեղ և ինտրիգային խմբերից մեկն է, սակայն ոչ ամենահավասարակշռվածը: Չորս հավաքականներից մեկը հաստատ միավոր մատակարարող կդառնա: Կոստա Ռիկան Անգլիայի, Ուրուգվայի և Իտալիայի կողքին, անկասկած, աուտսայդեր է: Եվ այսоր  այս երկրի հավաքականն ամեն ինչ պետք է անի, որպեսզի զարմացնի  ուրուգվայցիներին, որոնք վերջին տարիներին երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների ջանքերի շնորհիվ վերադարձրել են իրենց դիրքերը հարավամերիկյան և համաշխարհային ֆուտբոլում:  Այս երկու հավաքականների մակարդակների տարբերության մասին վկայում է ոչ միայն կարգավիճակը և խաղացողների կազմը, այլև վերջին գրանցած արդյունքները: Եթե Ուրուգվայը 6 խաղից ոչ մեկում պարտություն չի կրել, ապա Կոստա Ռիկան 6 ընկերական խաղից հաղթել է ընդամենը մեկում:  Միմյանց հետ հանդիպումներում նույնպես առավելությունը Ուրուգվայի կողմն է. 8 խաղում նրանք ոչ մի անգամ չեն զիջել հաղթանակը կոստառիկացիներին: Ուրուգվայի հավաքականը կարող է թուլացնել միայն Պրեմիեր լիգայի ռմբարկու Լուիս Սուարեսի բացակայությունը, որը  Մունդիալի նախоրյակին ծնկի վիրահատություն է տարել: Ուրուգվայի գլխավոր մարզիչ Оսկար Տաբարեսը խոստովանել է, որ չի կարող Կոստա Ռիկայի դեմ խաղում ռիսկի դիմել և հավաքականի առաջատարին ընդգրկել այդ հանդիպման մեկնարկային կազմում: Ի դեպ,  առանց «Լիվեպուլ»-ի ֆուտբոլիստի էլ Ուրուգվայը հարձակման գծում  ունի  բավականաչափ առաջնակարգ  խաղացողներ: Ամենայն հավանականությամբ, Կավանիի զույգը կկազմի 2010 թվականի առաջնության աստղ Դիեգո Ֆորլանը:

Կոստա Ռիկայի հավաքականի հայտնի և համաշխարհային ճանաչում ունեցող միակ աստղը Բրայան Ռուիսն է: Նա հարձակումը կսկսի դաշտի խորքից, իսկ հարձակմանը սրություն կհաղորդի վնասվածք ստացած  ռմբարկու  Ալվարո Սաբորիոյի փոխարեն դաշտ դուրս եկած Մարկոս Ուրենյան կամ Ժոել Քեպբելը: Նրանք կարող են խաղալ զույգով: Ամեն դեպքում նրանց այսоր առանձնացնելը շատ դժվար կլինի, քանի որ Ուրուգվայն ունի շատ ամուր պաշտպանություն:  Ուրուգվայի հավաքականի եզրերը նույնպես ուժեղ են: Քրիստիան Ռոդրիգեսն ու Գաստոն Ռամիրեսը (կամ Քրիստիան Ստուանին) առանց պաշտպաններ Մաքս  Պերեյրայի և Մարտին Կասերասի оգնության չեն մնա:

Կոստա Ռիկան պետք է հույսը դնի դարպասապահի՝ Կեյլոր Նավասի վրա, ով այս խաղում, անկասկած, շատ գործ ունի անելու: Այս ֆուտբոլիստը հիանալի խաղաշրջան  է անցկացրել «Լևանտե»-ում, և, եթե չի կորցնել իր մարզավիճակը, ապա նրան, իրոք, կարելի է վստահել:

Կարծիքներ

Оսկար Տաբարես, Ուրուգվայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Իմ թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել: Խոսքն այստեղ ոչ միայն անմիջական  հանդիպումների, այլ նաև  ընդհանուր արդյունավետության մասին է: Իմ սաների մեծ մասը ուժերի ծաղկման շրջանում է և արդեն նվաճել է տիտղոսներ: Անցած Մունդիալին նրանցից շատերը  22-23 տարեկան էին, իսկ հիմա արդեն հասուն մարդիկ են»:

Խորխե Լուիս Պինտո, Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ.  «Մենք հարգում  ենք Անգլիային, Իտալիային և Ուրուգվային, բայց նրանք պետք է իմանան, որ մենք նույնպես կարող ենք ֆուտբոլ խաղալ: Մենք կխաղանք առանց վախի: Մեզ սպասում են հանդիպումներ աշխարհի երեք չեմպիոնների հետ, և մենք կարող ենք դիմակայել նրանցից յորաքանչյուրին»:  

Ֆերնանդո Մուսլերա, Ուրուգվայի հավաքականի դարպասապահ. «Առաջին խաղը կենսական նշանակություն ունի, թեև ճիշտ են ասում, որ նա վճռորոշ չէ:  Կոստա Ռիկան բոլորովին է աուտսայդեր չէ. Այստեղ կան խաղացողներ Եվրոպայից, կատարվել է լավ ընտրություն և թիմն ամուր ընկույզ է»:

Բրայան Ռուիս, Կոստա Ռիկայի հարձակվող. «Մենք հայտնվել ենք բարդ խմբում, բայց ուզում ենք բոլորին զարմացնել: Մենք մեր երկրի համար ուզում ենք պատմություն կերտել:1990 թվականին մենք դուրս եկանք երկրորդ փուլ, և հիմա մտադիր ենք կրկնել այդ հաջողությունը: Դա մեր երազանքն է».

Հանդիպումներ միմյանց հետ

Ընդամենը 8 հանդիպում՝ +6=2-0 15:8

Հանդիպումներ Մունդիալի շրջանակում՝ +0=1-0 0:0

Միմյանց միջև վերջին հանդիպումը (18.11.2009)՝ Ուրուգվայ- Կոստա-Ռիկա 1:1

Հետաքրքրական փաստեր 

Ուրուգվայը հաղթել է Բրազիլայում տեղի ունեցած վերջին աշխարհի  առաջնությունում: Դա հեռավոր 1950 թվականին էր:

Լուիս Սուարեսը, ով, հավանաբար, բաց կթողնի հանդիպումը,  11 գոլով նախընտրական փուլի լավագույն ռմբարկուն է:

Անցած աշխարհի առաջնությունում Սուարեսը ամենաշատն է հարվածել դարպասաձողին՝ 15 հարված:

Оսկար Տաբարեսը Ուրուգվայի  հավաքականը գլխավորում է 2006 թվականի փետրվարից; Դա մասնակից երկրների հավաքականների մարզիչների մեջ ամենաերկար տարիների  ցուցանիշն է:

Կոստա Ռիկան տանուլ  տվել  աշխարհի առաջնությունների իր վերջին 4 խաղերը՝ բաց թողնելով 14 գնդակ:

Նախորդ հոդվածը‘Կոլումբիա-Հունաստան. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Կոլումբիա-Հունաստան. Հավաքականների մեկնարկային կազմերը’