‘Ուրուգվայ. Մարիխուանայի վաճառքի օրինականացումը հետաձգվել է մեկ տարով’

966

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիտան չորեքշաբթի հայտարարել է, որ մարիխուանայի վաճառքի օրինականացումը  մեկ տարով հետաձգվում է մի քանի գործնական բարդությունների պատճառով:

Մարիխուանան պետք է պետական դեղատներում հայտնվեր արդեն այս տարվա նոյեմբերին: Սակայն France-Presse գործակալությանը տված հարցազրույցում Մուխիտան ասել է, որ այդ հարցում շտապողականությունը կարող է բերել նրան, որ իշխանությունների վերահսկողությամբ արտադրվող թմրանյութը հայտնվի սև շուկայում:

2013 թ. Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրել է մարիխուանայի գործածումը՝ սկսած աճեցնելուց մինչև դրա վաճառքը:

ՄԱԿ-ը քննադատել է Ուրուգվայի իշխանությունների այդ որոշումը՝ հայտարարելով, որ թմրանյութի օրինականացումը վտանգում է բնակչության առողջությունը, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արդարադատության նախարարությունը կստուգի սեպարատիզմի առկայությունը’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ռուսաստանը շարունակում է ԱՊՀ երկրների համար հատուկ ծառայությունների աշխատակիցներ պատրաստել’