‘Ու նորից. Դրամի արժեզրկումը կազդի գազի և էլեկտրէներգիայի սակագնի վրա ‘

1341

Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը միանշանակ կհանգեցնի գազի և էլեկտրէներգիայի սակագնային ճնշման, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

«Ոչ ոք չգիտի, թե ինչպես կտատանվի տարադրամի փոխարժեքը, սակայն այդ տատանումները միանշանակ ազդում են սակագնի վրա»,- ասել է նա: Նա հիշեցրել է, որ սակագները սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը`այդ թվում տարադրամի փոխարժեքի տատանումը հաշվի առնելով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում էլեկտրաէներգիայի սակագինը Հայաստանի բնակչության համար 2014 թ. օգոստոսի 1-ից 10%-ով ավելացնելու վերաբերյալ որոշում է կայացրել:Կարգավորող մարմնի որոշման համաձայն, ցերեկային սակագինը բնակչության համար կավելանա մինչև 1 Կվտ/ժ դիմաց 41,85 դրամ` ներկայումս գործող 38 դրամի փոխարեն (աճ 10,1%-ով), իսկ գիշերային սակագինը կավելանա մինչև 31,85 դրամ` ներկայումս գործող 28 դրամի փոխարեն (աճ 13,7%-ով):      

35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային և գիշերային սակագները կավելանան համապատասխանաբար 29 և 25 դրամից մինչև 32,85 և 28,85 դրամ: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային և գիշերային սակագները կավելանան համապատասխանաբար 35 և 25 դրամից մինչև 38,85 և 28,85 դրամ:

Դրամի փոխարժեքը 2014 հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը բարձրացել է 45%-ով և կազմել ԱՄՆ դոլարի նկատմամբ միջինը 570-580 դրամ: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Ջավադյան. Երբ կարտահայտվի դրամի իրական արժեքը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 560.00 դրամ/դոլար’