‘Ո ՛չ ուսման վարձավճարների բարձրացմանը. Ուսանողները երթ անցկացրին (ֆոտոշարք)’

957

Այսօր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը երթ էր կազմակերպել Երևանի բուհերով, որի ժամանակ ուսանողներին կոչ էին անում միանալ իրենց բողոքի ակցիային և կառավարությունից պահանջել չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

Վերջին բուհը, որ այցելեցին ուսանողները, ԵՊՀ-ն էր, որտեղ նրանց միացավ պայքարող ուսանողների մեկ այլ թև:

Այստեղ պարզ դարձավ, որ առավոտյան բերման է ենթարկվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների երկրորդ կուրսի ուսանող, ակտիվիստ Հարություն Մկրտչյանը: Հնարավոր է, որ այդ խմբի՝ ժամը 14.00-ին հրավիրված ասուլիսը չկայանա: Այս պահին ուսանողները շարժվում են կառավարություն, որտեղ պետք է նամակ հանձնեն վարչապետ Տիգրան Սարգսյանին: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Մեր Տարոնի» մտքով արքայություն է անցնում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից հապշտապ մեկնել են Մոսկվա’