‘Չաբի Ալոնսոն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ’

850

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ, հաղորդում է Punto Pelota-ն:

Աղբյուրի համաձայն, «Ռեալի» ղեկավարությունը ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը եւս երկու տարով, սակայն Ալոնսոն հրաժարվել է:

Չնայած դրան, որ մադրիդցիները մտադիր չեն վաճառել կիսապաշտպանին, այնպես որ Ալոնսոն հանդես կգա «Ռեալում» մինչեւ 2014թ. հունիսը, որից հետո կարող է ակումբը լքել ազատ գործակալի կարգավիճակով:

Հիշեցնենք, որ Ալոնսոն 2009թ. «Ռեալ» էր տեղափոխվել «Լիվերպուլից»:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Այսօր ՀԱԿ-ն ամենահզոր քաղաքական ուժն է’
Հաջորդ հոդվածը‘Ով ինչպես կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին ‘