‘Չաբի Ալոնսո. «Բարսելոնա» ինձ երբեք չեն հրավիրել’

865

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Չաբի Ալոնսոն ETB հեռուստաընկերության հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Ռոնալդուի, Մոուրինյոյի եւ «Բարսելոնայի» մասին:

«Ռոնալդուն շատ ամբիցիոզ է: Նա ուժեղ անհատականություն է, որի համար կարեւոր է յուրաքանչյուր մանրուք: Նա միշտ ասում է այն, ինչ զգում է, սակայն խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտեի նրա ներկան: Մենք միմյանց հարգանքով ենք վերաբերվում:

Մոուրինյոն էլ է շատերի համար հանելուկ: Շատերը նրա մասին թյուր պատկերացում են ստեղծում, իսկ ես նրան ներքուստ գիտեմ: Ժոզեն մեզ շատ բան է տալիս, նրանից շատ բան կարելի է սովորել:

«Բարսելոնային» ես ջերմ եմ վերաբերվում, քանի որ այնտեղ հանդես է եկել իմ հայրը: Չնայած դրան, ես հայտնվեցի «Ռեալում»: «Բարսելոնա» ինձ երբեք չեն հրավիրել»- ասել է Ալոնսոն:

Նախորդ հոդվածը‘Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Վրաստանում առկա բարդ իրավիճակի և հետագա զարգացման մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը նավատորմ է ուղարկել Գազա’