Չավին՝ «Բարսելոնայի» անհաջողությունների պատճառների մասին

449

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այս մրցաշրջանում կատալոնական թիմի անհաջողությունների պատճառների մասին։

«Կարծում եմ՝ մեր անհաջողությունները հոգեբանության խնդիր է, ոչ թե ֆուտբոլի։ Խաղացոները պետք է հավատան, եւ դա իմ աշխատանքն է։ Մենք մոտիվացնում ենք ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք լինեն խիզախ ու համարձակ։ «Բարսելոնայում» չի կարելի խաղալ կես ուժով, պետք է ձգտել կատարելության։ Ահա թե ինչի պակաս ունենք։ Խիզախության, կատարելության ձգտելու պակաս կա։  Մեր թիմն ունի տիտղոսների համար պայքարելու խաղամակարդակ»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Նախորդ հոդվածըՃշտով տղերքի ժամանակը. ՉԻ
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է