Չավին՝ Դեպայի ու Ռաֆինյայի մասին

200

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հարձակվող Մեմֆիս Դեպայի մասին, որը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Ատլետիկո», և վինգեր Ռաֆինյայի մասին, որի ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալը»։

«Դեպա՞յը։ Կփորձեմ խոսել նրա հետ։ Նրա համար պիտի որ դժվար լինի, որովհետև նա հազվադեպ է խաղում։ Բայց ես ոչ մի նորություն չունեմ։ Նա մեր խաղացողն է, հիացած եմ նրանով։ Նա պրոֆեսիոնալ է ու դրական տղա է։ Նրա ապագայի վերաբերյալ հերքող լուրեր չունեմ։ Տեսնենք՝ ինչ կլինի։

Ռաֆինյան հազվադե՞պ է խաղում մեկնարկային կազմում։ Ես փորձում եմ բաց լինել խաղացողների հետ։ Շատ գոհ եմ նրանից։ Բայց չեմ ուզում, որ որևէ մեկը գնա։ Հիացած եմ կազմով, մթնոլորտով․․․Չեմ ուզում ինչ-որ մեկին ասել, որ հեռանա։ Այլ հարց է, որ խաղացողն ինքն է ուզում, որովհետև խաղաժամանակ չի ստանում»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Նախորդ հոդվածը2022թ․ Եվրոպայի խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըԶոհվել է տասնհինգ զինծառայող