‘Չավին երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին’

745

«Բարսելոնայի» լեգենդ Չավին, որն այժմ գլխավորում է քաթարական «Ալ-Սադը», հայտարարել է «Բարսելոնան» գլխավորելու ցանկության մասին:

«Ես երազում եմ որպես գլխավոր մարզիչ «Բարսելոնա» վերադառնալու մասին: Դա իմ նպատակն է, բայց ոչ կպչուն գաղափար», — Չավիի խոսքերն է մեջբերել El Mundo Deportivo-ն՝ հղում անելով TV3-ին:

Չավին «Բարսելոնայի» սան է: «Կապտանռնագույնների» հիմնական կազմում հանդես է եկել 1998-ից 2015 թվականներին: Ընդհանուր առմամբ՝ կատալոնական թիմի կազմում նա անցկացրել է 769 խաղ ու դարձել 85 գոլի հեղինակ: Ակումբում անցկացրած խաղերի քանակով նա ռեկորդակիր է: 2015-ին Չավին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ալ-Սադ», որտեղ հանդես եկավ մինչև այս ամառ: Խաղային կարիերան ավարտելուց հետո նա ստանձնեց քաթարյան թիմի ղեկը:

Նախորդ հոդվածը‘Պրահայում ցուցարարները պահանջում են վարչապետի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘«Մարտի 1-ին մեզ բանտեր ուղարկած դատավորները մերժում են վերանայել գործերը». Forrights’