Չավին Լապորտային խնդրել է վերադարձնել Մեսիին

271

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի նախագահ Ժոան Լապորտային խնդրել է վերադարձնել անցած ամռանը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, հաղորդում է Sport.es-ը։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Մեսին «Բարսելոնայի» համակարգում է եղել 2000-2021 թվականներին։

Ժոան Լապորտան հայտարարել էր, որ Մեսիի պատմությունը կատալոնական ակումբում ավարտված չէ։

Նախորդ հոդվածըՋերմային այրվածք ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ
Հաջորդ հոդվածըՅուրգեն Կլոպ․ Անհավանական ու անկանխատեսելի պայքար է սպասվում