Չավին խոսել է Մեսսիի՝ «Բարելոնա» վերադառնալու հնարավորության մասին

393

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։ 

«Մենք դեռ չգիտենք՝ արդյոք Մեսսին կվերադառնա «Բարսելոնա», թե ոչ: Դեռ վաղ է այդ մասին խոսել: Մենք լիովին կենտրոնացած ենք «Բետիսի» դեմ խաղի և Լա Լիգայի չեմպիոնության վրա։ Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա կտեսնենք:

Ակումբի ղեկավարության և Լա Լիգայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսվելու է ոչ միայն Լեոյի հնարավոր վերադարձի մասին։ Այս հանդիպումը անհրաժեշտ է, որպեսզի «Բարսելոնան» կարողանա բարելավել թիմի կազմը հաջորդ մրցաշրջանում: Բայց հիմա դա այնքան էլ կարևոր հարց չէ. մենք պետք է ամեն ինչ անենք առաջնությունը հաղթելու համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Ավելի վաղ Չավին ասել էր, որ չգիտի՝ արդյոք Լա Լիգայի ղեկավարությունը թույլ կտա թիմին պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։ Մասնագետն առաջարկել է լրագրողներին այս հարցով դիմել լիգայի նախագահ Խավիեր Տեբասին։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Դրա համար պետք է ունենալ 90-ականների Հայաստան