‘Չավին մի քանի հանդիպում բաց կթողնի’

754

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Իսպանիայի առաջնության վերջին՝ «Վալենսիայի» հետ խաղում (1:1) վնասվածք է ստացել եւ բաց կթողնի մի քանի հանդիպում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախնական տվյալներով, Չավին բաց կթողնի մոտ 15 օր եւ միանշանակ չի մասնակցի «Խետաֆեի» եւ «Գրանադայի» հետ հանդիպումներին: Բացի այդ, նա կբացակայի Իսպանիա – Ուրուգվայ ընկերական հանդիպմանը: Կասկածի տակ է նաեւ նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8  եզրափակիչում «Միլանի» հետ մրցավեճին, որը կայանալու է փետրվարի 20-ին:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում ընդդիմադիրների ձերբակալություններ են կատարվել’