Չավին նոր կանոններ է սահմանել ֆուտբոլիստների եւ մարզչական շտաբի համար

348

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին թիմի ֆուտբոլիստների եւ մարզչական շտաբի անդամների համար սահմանել է նոր կանոններ, հաղորդում է AS-ը։

Այսուհետեւ ֆուտբոլիստները պարտավոր են մարզաբազա ժամանել մարզումից 1,5 ժամ շուտ, որպեսզի հասցնեն նախաճաշել եւ կատարել անհատական առաջադրանքներ։ Մարզչական շտաբի անդամները պետք  է մարզումից 2 ժամ շուտ ներկայանան մարզաբազա։

Ֆուտբոլիստները պետք է սնվեն ակումբային մարզաբազայում սննդաբանների հսկողությամբ։ Ճիշտ սննդակարգը պետք է օգնի խուսափել վնասվածքներից։

Չավին վերադարձրել է խախտումների համար դրամական տուգանքների համակարգը, որը վերացվել էր 2017 թվականին գլխավոր մարզիչի պաշտոնից Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո։

Հանդիպումից առաջ երկու օր ֆուտբոլիստներին արգելվում է քնել կեսգիշերից ուշ։ Նրանց արգելվել է զբաղվել սերֆինգով եւ էլեկտրաբայկով։ Ազատ ժամանակ քաղաքից դուրս գնալու համար ֆուտբոլիստները պետք է ստանան թույլտվություն։

Չավին առաջին մարզումն է անցկացրել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

Նախորդ հոդվածըThe Best մրցանակաբաշխությունը՝ հունվարի 17-ին
Հաջորդ հոդվածըՎենգեր․ Երիտասարդ սերունդը կողմ է ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելուն