Չավին նվաճեց 7-րդ տիտղոսը

482

«Ալ Սադը» նվաճեց Քաթարի էմիրի գավաթը՝ եզրափակիչում առավելության հասնելով «Ալ Ռայանի» նկատմամբ, որի գլխավոր մարզիչն է ֆրանսիացի Լորան Բլանը։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Հետխաղային 11 մետրանոցներով իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5։4 հաշվով։

Եզրափակիչը տեղի ունեցավ նորաբաց «Ալ-Թումամ» ստադիոնում, որը 2022թ․ աշխարհի առաջնության ստադիոններից շահագործման հանձնած 6-րդն է։ Այն ունի 40 հազար տեղ։

Նախորդ հոդվածըԲայց էսքա՞ն էժանագին ու աննամուս․ ՉԻ
Հաջորդ հոդվածըԿրեմլի գավաթ․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է