Չավին ֆինանսական պահանջներ է ներկայացրել «Բարսելոնային»

144

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարությանը ներկայացրել է ֆինանսական պահանջներ։ Նա ցանկանում է, որ իր եւ մարզչական շտաբի անդամների ընդհանուր աշխատավարձը հարկերի վճարումից հետո կազմի 12 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։

Կողմերը մի քանի շաբաթ քննարկում են նոր պայմանագրերը եւ չեն հասնում համաձայնության ֆինանսական տեսանկյունից։

Լարվածություն է առաջացել Չավիի եւ կատալոնական ակումբի ղեկավարության միջեւ նաեւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձի ձախողման պատճառով։ Չավիի կարծիքով՝ ակումբի ղեկավարությունը քիչ ջանք է գործադրել այդ ուղղությամբ։ Մեսսին կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Չավին ցանկանում էր իր ղեկավարած թիմում տեսնել Մեսսիին։

Նախորդ հոդվածըTransfermarkt․ Սպերցյանը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խորհրդանշական հավաքականում
Հաջորդ հոդվածըԳվարդիոլա․ Եթե հաշվի առնենք Չեմպիոնների լիգայի պատմությունը, «Ինտերը» գերազանցում է մեզ…